ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«TikTok-ը սոցցանցի տակ թաքնված ինֆորմացիայի հավաքագրման ծառայություն է». ծրագրավորող
23:20, 30.06.2020 | mamul.am
8640 | 0

Reddit-ի օգտատերերից մեկն, ով ծրագրավորող է, խոսել է այն մասին, որ երիտասարդների շրջանում տարածված TikTok հավելվածը մեծ քանակությամբ տվյալներ է հավաքում իր օգտատերերի մասին։
Հետազոտողի խոսքով՝ TikTok-ն, ըստ էության, «տվյալների հավաքագրման ծառայություն» է, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով, որ այդ հավելվածից օգտվում են մեծ թվով անչափահասներ։
Հավելվածի օգտատերի 69%-ը 13-ից 24 տարեկան երիտասարդներն են։
Bangorlol-ի (ծրագրավորողի կեղծանունն է) ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ այն տվյալներ է հավաքում պրոցեսորի տեսակի, հեռախոսի համարների կամ տեղադրված այլ հավելվածների, ինչպես նաև IP-հասցեների մասին։ Երբեմն հավելվածը ֆիքսում է սմարթֆոնի սեփականատիրոջ տեղորոշումը:
«TikTok- ը սոցիալական ցանցի տակ թաքնված ինֆորմացիայի հավաքագրման ծառայություն է»- վստահեցնում է Bangorlol-ը։
Հետազոտողի խոսքով՝ Facebook-ի, Instagram-ի կամ Twitter-ի վերլուծությունը չի հանգեցրել նույն արդյունքներին։
Տվյալների պաշտպանության եվրոպական կոմիտեն որոշել է աշխատանքային խումբ ստեղծել՝ Եվրոմիության տարածքում TikTok-ի աշխատանքը վերահսկելու համար:
Բացի այդ, TikTok-ն արգելված է ԱՄՆ Պետդեպարտամենտի և ներքին անվտանգության աշխատակիցների, ինչպես նաև ամերիկյան զինված ուժերի ծառայողների օգտագործման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր