ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանը պնդում է, որ ՀՀ Սահմանադրական փոփոխությունները վերաբերել են 3 դատավորի և որևէ խնդիր չկար, դիմելու ՀՀ ՍԴ, չէ որ 6 դատավոր կարող էին գործը քննել: Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ Սահմանադրական փոփոխությունները վերաբերել են 7 դատավորի, որից 3-ի լիազորություները դադարեցվել են, իսկ 4-ի լիազորությունների ժամկետը կրճատվել է: Նույնն արվում է ՀՀ նախագհի լիազորությունների մասով՝ ՀՀ ՍԴ դիմելու հետ կապված: Բանավեճի կարիք կա, որ բոլոր փաստերին տրվի ճիշտ գնահատական»: |