ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 512.01, EUR 611.34, RUB 7.05, GBP 714.82
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Միացյալ Նահանգները ձեռք է բերել Ռեմդեսիվիր դեղամիջոցի բոլոր պաշարները՝ Եվրոպային ոչինչ չթողնելով
01:15, 02.07.2020
6878 | 0

Միացյալ Նահանգները կորոնավիրուսի բուժմանը նպաստող Ռեմդեսիվիր դեղամիջոցի ավելի քան 500000 չափաբաժին է ձեռք բերել՝ եվրոպական և այլ երկրներին գրեթե զրկելով դեղամիջոցի հասանելիության հնարավորությունից, գրում է The Guardian-ը: Փորձագետներն անհանգստություն են հայտնում Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունների կապակցությամբ, որոնք պատրաստ են շրջանցել բոլոր երկրները՝ համաճարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղամիջոցները ձեռք բերելու համար:

«Նրանց ձեռքի տակ է հայտնվել դեղամիջոցի պահուստների մեծ մասը, ուստի Եվրոպային ոչինչ չի մնացել»,- նշել է Լիվերպուլի համալսարանի դոկտոր Էնդրյու Հիլը:

Ռեմդեսիվիր-ն ԱՄՆ-ում հավաստագրված առաջին դեղամիջոցն է, որը կիրառվում է կորոնավիրուսի բուժման համար: Դեղամիջոցը ցույց է տվել լավագույն արդյունքները՝ հիվանդների արագ ապաքինման համար: Թրամփի վարչակազմը գնել է ավելի քան 500 հազար դեղաչափ, ինչը կազմում է Gilead արտադրական ընկերության պահուստների 90%-ը: Նոր չափաբաժնի արտադրությունը սպասվում է միայն սեպտեմբերին:
Այժմ դեղամիջոցի արտադրության համար նախատեսված արտոնագիրը պատկանում է բացառապես ամերիկյան Gilead ընկերությանը, և ոչ մի դեղագործական ընկերություն իրավունք չունի այն արտադրել: Ըստ ԱՄՆ կառավարության՝ դեղամիջոցի վեց դեղաչափի արժեքը կազմում է մոտ 3200 դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր