ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Շվեդիան հետաքննություն է սկսում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
18:05, 02.07.2020 | mamul.am
7064 | 0

Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի COVID-19 կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի հարցում երկրի իշխանությունների մոտեցումները, գրում է Bloomberg-ը: Հետաքննությունը ղեկավարելու է Գերագույն վարչական դատարանի նախկին նախագահ Մաթս Մելինը:

Հանձնաժողովը գնահատական է տալու կառավարության և մարզային իշխանությունների գործողություններին, որոնք նրանք ձեռնարկել էին համավարակի տարածման դեմ պայքարելու համար, ինչպես նաև այդ քայլերը համեմատելու են այլ երկրներում ձեռնարկված միջոցառումների հետ: Վերջնական զեկույցը նախատեսված է ներկայացնել 2022-ի փետրվարին, իսկ մինչ այդ հանձնաժողովը կհրապարակի երկու նախնական զեկույց: Զեկույցներից առաջինը կներկայացվի նոյեմբերի 30-ին:
Իշխանությունների ձեռնարկած քայլերը հետաքննելու համար անկախ հանձնաժողովի ստեղծումը պահանջել են Շվեդիայի ընդդիմադիր կուսակցությունները, գրում է Deutsche Welle-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր