Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսում ես Հանրայինի եթերում Նավալնու երևալու մասին աղմուկը ու ապշում՝ ո՞նց կարող ա պետական արժանապատվության զգացումն էս աստիճան ստորադասվի թայֆայական կամ խմբային ինչ-որ շահերի: Էն դեպքում, երբ էդ աղմկողները մշտապես լուռ են եղել ռուսական պետական հեռուստաեթերներով Հայաստանի հանդեպ պարբերական լուտանքի երեկոների նկատմամբ: Ոնց կարող ա որևէ այլ պետության հետ հարաբերության գնահատման չափանիշը «հիմնված» լինել պետական արժանապատվության նսեմացման վրա»: |