ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Համոզվեցի՞ք, որ քաղաքական կամ պսևդոքաղաքական ուժերի վերջին ակտիվությունը ոռոգվում էր դրսից». Արման Բաբաջանյան
23:50, 02.07.2020 | mamul.am
5612 | 1

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա համոզվեցի՞ք, որ Հայաստանում քաղաքական կամ պսևդոքաղաքական ուժերի վերջին ակտիվությունը ոռոգվում էր դրսից:

Ներսում իրական քաղաքական օրակարգ չձևավորվեց: Մնաց՝ Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորվող ճգնաժամի հաղթահարումը թույլ չտալն ու օլիգարխիայի կազմաքանդումը և ոչնչացումն ամեն գնով կանխելը:

Այս ուժերի գործունեությունը, ջանքը, քայլերը երբեք չեն հետապնդել Հայաստանի ինքնիշխանության, պետականության շահ:

Հեղափոխությունից հետո Հայաստանում չի եղել ներքաղաքական գործընթաց, որն ուղղորդված չի եղել դրսից: Դրանք բոլորը եղել են կրակահերթեր հեղափոխության՝ արժանապատիվ պետություն դառնալու Հայաստանի եզակի հնարավորության դեմ:

Հայտնի ուժերը երկրի ներսում քաղաքական պայքարը հիմնավորապես ձախողելուց հետո որոշեցին դիմել Հայաստանի վրա տղա բերելու հայտնի «պրիոմին»:

Տղերք, նամուս ունեցեք, թասիբ ու արժանապատվություն ունեցեք:

Երկրի նույնիսկ ամենաչսիրված առաջնորդի և ամենաբռնապետի դեմ դրսից մարդ բերելը դավաճանություն է ազգի, հայրենիքի դեմ:

Մի արեք՝ հիշեք ո՛չ Հայաստանն է հինը, ո՛չ ձեր պաշտպան երկիրը: Դուք ոնց օգտագործվել եք, այդպես էլ օգտագործված փալասի պես շպրտվելու եք աղբանոցը:

Եվ ո՞վ է այդժամ հիշելու ձեզ, ո՞վ է այդ պահին փրկելու ձեզ: Մի՛ արեք, պարզապես, մի՛ արեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր