Լրագրողների հետ ճեպազրույցում Արսեն Թորոսյանը վստահեցնում էր, որ կորոնավիրուսային հիվանդները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչ վերաբերում է թվերին, որոնք չեն իջնում, կախված են ո՛չ միայն կառավարության քայլերից, այլև մեր բոլորի վարքագծից։ «Մենք առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք։ Բոլոր կանխատեսումներով այսօր պետք է ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը ու կարծես ուղիղ գծի վրա ենք՝ հուլիսի կեսերից սկսած»,- ասաց նախարարը։ |