ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 513.29, EUR 610.71, RUB 7.03, GBP 711.93
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
32 երկրի գիտնական դիմել է ԱՀԿ-ին՝ կոչ անելով վերանայել համաճարակի վերաբերյալ հանձնարարականը
21:15, 06.07.2020
6648 | 0

Ամբողջ աշխարհից հարյուրավոր գիտնականներ դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը՝ կոչ անելով վերանայել հանձնարարականը, որը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի դեմ պաշտպանությանը, գրում է The New York Times-ը:

239 գիտնական կոչ է անում ավելի մեծ կարևորություն տալ Covid-19-ի՝ օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգին և կառավարությունների կողմից հիվանդության դեմ պայքարի միջոցների ձեռնարկման անհրաժեշտությանը։ ԱՀԿ-ն համարում է, որ SARS-CoV-2-ի փոխանցման հիմնական ուղին օդակաթիլայինն է․ հիվանդությունն օդում տարածվում է հիմնականում այն ժամանակ, երբ հիվանդը փռշտում և հազում է, կամ երբ նա խոսում է: Մինչդեռ 32 երկիր ներկայացնող գիտականներն ապացուցում են, որ նոր կորոնավիրուսն օդով փոխանցվում է նույնիսկ ավելի փոքր մասնիկների տեսքով: Նրանք իրենց նամակում գրում են, որ կա անհրաժեշտություն վերազինել օդափոխման համակարգերը՝ դպրոցներում, ծերանոցներում, բնակելի տներում և ձեռնարկություններում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր