Քիչ առաջ Սահմանադրական դատարանի աշխատակիցը հայտնեց, որ ՍԴ նիստը չի կայանա, քանի որ քվորում չկա: Նշենք, որ Սահմանադրական դատարանի նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ երկու դատավոր՝ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են: |