ԱՄՆ-ում մինչ օրս ավելի քան 3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, որից 132 981-ը՝ մահվան ելքով, հայտնում է Worldometers կայքը։ Միացյալ Նահանգները գրանցված դեպքերի և մահերի թվով շարունակում է աշխարհում մնալ առաջատարը։ Ապաքինվել է 1 325 066 մարդ։ Ըստ վիճակագրության՝ մահվան ցուցանիշը 1 միլիոն բնակչի հաշվով կազմում է 401: |