ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՀՀ նախագահի հետ այս թեմայով չեմ խոսել»․ ԱԺ նախագահ
12:55, 08.07.2020 | mamul.am
6600 | 0

«Ես ՀՀ նախագահի հետ այս թեմայով չեմ խոսել։ Կստորագրեմ մեծ հաճույքով, երբ ԱԺ նախագահի համար օրենսդրորեն կբացվի ստորագրելու հնարավորություն։ ՀՀ նախագահն ունի իրեն տրված 21 օրը, եթե չստորագրի ու ՍԴ չդիմի, ԱԺ նախագահի համար առաջանում է իրավական հնարավորություն՝ ստորագրելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքը չստորագրելու հարցին։

Ինչ վերաբերում է ՍԴ արդեն նախկին անդամների ՄԻԵԴ գանգատին, ասաց․ «Իրենց իրավունքն է, բայց այ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում կկայացնի, թե՞ ոչ, վստահ չեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր