ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՄԻԵԴ-ը հրաժարվել է հրահանգել Երևանին՝ պահպանելու Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները․ #РИАНовости
12:40, 09.07.2020 | mamul.am
6650 | 1

Չորեքշաբթի ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ հրաժարվում է միջոցներ ձեռնարկել՝ պահպանելու համար Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, գրում է РИА Новости-ն։

ՄԻԵԴ-ի կայքում հայտնված հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորները դիմել են եվրոպական դատարան՝ հույսով, որ դատարանը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը դատավորների պաշտոններից:
Հաղորդագրության համաձայն՝ Եվրոդատարանը մերժել է հայցվորների պահանջը՝ հիմքով, որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված ցանկացած առանցքային իրավունքին լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ:
ՄԻԵԴ-ը նաև պարզաբանել է, որ նման պահանջները բավարարվում են բացառիկ դեպքերում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր