ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սերբիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է վերանայել պարետային ժամ սահմանելու որոշումը
11:45, 09.07.2020 | mamul.am
5123 | 0

Բելգրադում փողոցային անկարգությունների ֆոնին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պատրաստ է վերանայել պարետային ժամ սահմանելու որոշումը: Միևնույն ժամանակ, Վուչիչն ասել է, որ մայրաքաղաքում խստացվելու են համաճարակի դեմ պայքարին ուղղված սահմանափակումները: «Կառավարության ճգնաժամային շտաբը կարծում է, որ պարետային ժամի սահմանումից պետք է հրաժարվել»,- ասել է Վուչիչը: Վերջնական որոշումը կկայացվի այսօր։

Նախօրեին Սերբիայի մայրաքաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ: Մի քանի հազար ցուցարարներ դուրս էին եկել Բելգրադի փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու քաղաքում պարետային ժամ սահմանելու վերաբերյալ։ Ցուցարարները նաև փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք։ Մարտի սկզբից ի վեր Սերբիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 17 հազար դեպք, որից մահվան ելքով՝ 341-ը՝ ըստ Worldometers կայքի տվյալների։

Սերբիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է վերանայել պարետային ժամ սահմանելու որոշումը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր