Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 573.17, RUB 6.58, GBP 634.96
+19 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+32 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այս քայլով Էրդողանը վերջնականապես կտրեց Արևմուտքի հետ իր երկրի քաղաքակրթական կապը». Տիգրան Խզմալյան
20:15, 10.07.2020

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Աշխարհահռչակ քրիստոնեական տաճար Այա Սոֆիան վերածվելու է մզկիթի. այսօր այդ մասին ոչ պաշտոնապես հայտնեցին Թուրքիայի նախագահի մերձավոր շրջանակներից։ Այս խորհրդանշական քայլով Էրդողանը վերջնականապես կտրեց Արևմուտքի հետ իր երկրի քաղաքակրթական կապը և իմ համեստ կարծիքով շարժվեց իր երկրի անկման ու տրոհման ճանապարհով։ Ստամբուլը Կոստանդնուպոլիս չէ, ինչպես ասվում էր հին հայտնի երգում, սակայն Թուրքիան էլ այլևս նույնը երբեք չի լինի։ Ես նկարահանել եմ այս տաճարը ներսից «Քրրիստոսի կենդանագիր պատկերը» ֆիլմիս համար և բավական հետաքրքիր բաներ իմացա այդ ընթացքում։ Նաև դրա խորհրդանշական իմաստի վերաբերյալ։ Վատ լուր է աշխարհի ու մշակույթի համար, բայց շատ ավելի վատ լուր է Թուրքիայի համար»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր