Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.00, EUR 573.17, RUB 6.58, GBP 634.96
+25 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մասնակցել ենք թավշյա գործողություններին և հույս ենք ունեցել, որ պիտի կառուցենք իրավական երկիր». Ֆիրդուսի թաղամասի բնակիչ
13:30, 10.07.2020

«Լրագրողների հարցերից պարզ է դառնում, որ հասարակության մի որոշ շերտ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը»,- իր ելույթի ժամանակ նկատեց Ֆիրդուսի թաղամասի բնակիչներից մեկը: «Թաղամասի հետ կապված ամբողջ այս գործընթացն սկսվում և ավարտվում է մեքենայություն կոչված մտքով՝ կռիսանոց է, սարայ է և այլն: Արդեն իսկ այս մանրուքների մեջ մտնելիս մենք տանուլ ենք տալիս և պտտում ենք մեքենայության անիվը, որովհետև եթե սեփականության իրավունքը խախտվում է, արդեն ինչ ուզում ես հնարի, միևնույն է խախտվել է Սահմանադրությունը: Գերակա շահ հասկացողությունն այն է, երբ կկառուցվեր մագիստրալ, որ կզարգացներ պետության տնտեսությունը, կամ կայարան կկառուցվեր, կամ ինչ-որ այլ բան, ոչ թե ինձնից վերցնեն, մեկ ուրիշ օլիգարխի տան»,- այսպիսի կարծիք հայտնեց բնակիչը:

«Ինչ-որ թվեր են նշում՝ քսան, յոթանասուն, երկու հարյուր միլիոն, որոնք պետական մակարդակով ծիծաղելի են, պետության համար դա թիվ չի: Դա կարող է զարմացնել անհատների, բայց պետությունը, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո, 200 միլիոնի համար այսքան մարդու անհանգստացնի՞ ու նորից էդ անարդարության ալիքը պահի բարձունքի վրա՞, դա աբսուրդ է: Մենք բոլորս մասնակցել ենք այդ թավշյա գործողություններին և հույս ենք ունեցել, որ պիտի կառուցենք իրավական երկիր...»,- նշեց բնակիչը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր