Ինչպես տեղեկացրել ենք՝ «Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀԾԿՀ գրասենյակի մոտ՝ ընդդեմ «Թիմ» ՍՊԸ-ի և «Բիլայն»-ի գործարքին: Լրագրողների հետ զրույցում «Թիմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը պարզաբանեց. «Իրականում ոչ մի խնդիր չեմ տեսնում, կարող եմ հանգստացնել, որ զանգվածային ազատումներ չեն լինելու: Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է, իրենք բանիմաց են, ուստի հնարավորություն ունենք ավելի լավ ծառայություն ստեղծելու, ավելի շատ աշխատատեղ, քան կար մինչ այժմ»։ Նրա խոսքով՝ իրեն զարմացրել է այս առնչությամբ մարդկանց բողոքը. «Ասում ենք՝ պետք է աշխատողներ ներգրավենք, որպեսզի կարողանանք հասույթները բարձրացնել և ունենալ էլ ավելի լավ ծառայություն... Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է դա անհանգստացնում աշխատակիցներին: Ես չեմ կարող պատասխանել, բայց վստահ եմ, որ ինչ-որ ուժեր կան, որոնք որ հորդորում են մարդկանց նման կերպ մտածել»,- շարունակեց Հ. Եսայանը: |