ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ոստիկանությունն էնքան մելըչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում». Վրույր Արծրունի
15:45, 11.07.2020 | mamul.am
8433 | 0

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին մամուլի խոսնակ Վրույր Արծրունին Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն որ ոստիկանությունդ էնքան մելըչնիկ ա, որ աղջկա շփոթած նախադասությունից ա կախվում ու տեսանյութ տարածում, որ իր հեղինակությունը փրկի։

Էդ աղջիկը սկզբում ասում է օրենքը արհամարած ունի, հետո ուղղում է՝ օրենքը չէ, պարետի որոշումը։

Պարետի էն որոշումը, որի հիմքում ոչ տրամաբանություն կա, ոչ վերլուծություն, ոչ մասնագիտական կարծիք, պետք է արհամարհած ունենալ, մինչև սովորեն, թե ինչպես պետք է որոշումներ կայացնել։

Բայց դե ով չգիտի, որ դա անունով ա պարետի որոշում, ու դրա հիմքում ոչ թե մասնագիտական, փորձագիտական առաջարկ է դրված, այլ՝ ընդամենը մի հոգու կապրիզ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր