Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կոչ է արել կառավարությանը հրաժարական տալ: «Կառավարության մաֆիոզ բնույթը ոտքի է հանել բոլոր տարիքի բուլղարացիներին, ովքեր պահանջում են հարգանք օրենքի հանդեպ»,- ասել է նա հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռուստաուղերձի ժամանակ: Նախագահն այսպես է արձագանքել իր ադմինիստրացիայում տեղի ունեցած խուզարկումներին, որի պատասխանատվությունը նա դրել է վարչապետ Բոյկո Բորիսովայի վրա: Խուզարկումները տեղի են ունեցել հուլիսի 9-ին կաշառակերության ու պետական գաղտնիքի հրապարակման 2 տարբեր քրեական գործերի հետաքննության շրջանակներում: Նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականն ու կաշառակերության դեմ պայքարի հանձնակատարը ձերբակալվել են հարցաքննության համար: Հազարավոր մարդիկ են դուրս են եկել Սոֆիայի փողոցներ՝ բողոքելով իրավապահների գործողություններից: Բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան: 18 ցուցարար բերման է ենթարկվել: Ռուման Ռադևը բուլղարական կառավարության վառ քննադատներից է, ով մեղադրում է նրան օլիգարխների հետ սերտ կապերի համար: Ըստ նախագահի՝ հարցի միակ լուծումն այն կլինի, որ նախարարները վայր դնեն իրենց լիազորությունները: Նախագահը նաև կոչ է արել ԵՄ գործընկերներին՝ անարձագանք չթողնել այս իրավիճակը: «Եվրոպական միությանը պետք է ժողովրդավարական Բուլղարիա»,- ընդգծել է Ռադևը: |