ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուց թառ, Անի, Աղթամար, Վայոց ձոր» գիրքը
00:20, 13.07.2020 | mamul.am
2847 | 0

Հայագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրախ եմ ընկերներիս տեղեկացնելու, որ լույս է տեսել իմ նոր գիրքը՝ «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուց թառ, Անի, Աղթամար, Վայոց ձոր» («Մուղնի» հրատ., Եր. 2020)։ Ինչպես ասում են՝ ի հեճուկս համավարակի: Աշխատանքը գրել եմ ապրիլի 23-ից մայիսի 20-ը (բայց գաղափարը վաղուց կար։ Նրանում ներկայացնում եմ վերը նշված հուշարձանների ու հնավայրերի վերաբերյալ իմ դիտարկումները և վերլուծությունները, որոշ վարկածներ ու ենթադրություններ։
Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ այսքան կարճ ժամանակում գիրքը հրատարակվեց։ Հետո ավելի մանրամասն խոսելու առիթ կլինի։ Առաջիկայում թվային տարբերակը կդրվի համացանցում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր