ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Ինչ իրավիճակ է Արցախում». Վահրամ Պողոսյան
00:40, 13.07.2020 | mamul.am
5513 | 0

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով:

Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր