«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին իրենց անվերապահ աջակցությունը հայտնել մեր Զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին: Նրանք պետք է ունենան ամուր թիկունք: Կոչ եմ անում վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,- այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեցին, որ իրավիճակը Տավուշի սահմանին վերահսկելի է: «ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն տիրապետում է իրավիճակին և որևէ կասկած չկա, որ մեր ԶՈՒ-ն ի վիճակի է և կպահպանի ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»,- հայտարարեց Փաշինյանը։ |