Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.32, EUR 572.14, RUB 6.66, GBP 635.72
+10 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Որևէ կասկած չկա, որ մեր ԶՈՒ-ն ի վիճակի է և կպահպանի ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը». ՀՀ վարչապետ
11:40, 13.07.2020

«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին իրենց անվերապահ աջակցությունը հայտնել մեր Զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին: Նրանք պետք է ունենան ամուր թիկունք: Կոչ եմ անում վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,- այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեցին, որ իրավիճակը Տավուշի սահմանին վերահսկելի է:

«ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն տիրապետում է իրավիճակին և որևէ կասկած չկա, որ մեր ԶՈՒ-ն ի վիճակի է և կպահպանի ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»,- հայտարարեց Փաշինյանը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր