ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
«Ներքաղաքական պայքարը շարունակելը ոչ միայն անթույլատրելի, այլև դավաճանություն է». Արամ Սարգսյան
18:00, 13.07.2020 | mamul.am
5057 | 0

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը ոչ միայն անթույլատրելի, այլև դավաճանություն է տեսակիդ ու հայրենիքիդ։ Պատերազմում լինում են թե՛ հաջողություններ, թե՛ անհաջողություններ: Երեկ թշնամին նախահարձակ էր և ի տարբերություն 2016-ի՝ ինքն էլ դիրքային ու մարդկային կորուստներ տալով՝ հետ է շպրտվել։ Ապրեն մեր տղերքը: Փառք մեր բանակին, փառք հայ զինվորին: Մենք էլ միշտ, անկախ հաջողությունից և անհաջողությունից, պարտավոր ենք բանակին թիկունք լինենք, պաշտպանելով մեր հայրենիքը, մեր տեսակը, մեր ունեցածը, անկախ քաղաքական հայացքներից ու իշխանության հանդեպ վերաբերմունքից, և սա է, որ աղոթքի պես մեզ կհասցնի վերջնական հաղթանակի։ Ու թող Աստված պահի և պահպանի հայ զինվորին և Հայաստանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր