ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
12:10, 14.07.2020 | mamul.am
7689 | 0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին խորապես մտահոգել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է նրա մամուլի խոսնակը՝ Ստեֆան Դյուժարիկը։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ՄԱԿ-ի կայքում։ «Գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, միջոցներ ձեռնարկել իրավիճակի մեղման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից: Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում ծանր սպառազինության կիրառման մասին տեղեկատվությամբ, որը հանգեցրել է զոհերի»,- գրել է Դյուժարիկը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր