ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ձեռնոց արտադրող ընկերությունների բաժնետոմսերի արժեքը շրջանցել է #Tesla-ի բաժնետոմսերը. #Bloomberg
16:35, 20.07.2020 | mamul.am
8459 | 0

Այս տարի ռետինից և լատեքսից ձեռնոցներ արտադրող մալազիական ընկերությունների բաժնետոմսերի գինը ավելին է եղել, քան Tesla-ի բաժնետոմսերինը, գրում է Bloomberg-ը: Supermax Corp-ի բաժնետոմսերն, օրինակ, թանկացել են ավելի քան 1000%-ով, Top Glove Corp.-ինը՝ 389%-ով, իսկ Tesla-ի բաժնետոմսերի գինն աճել է 259%-ով: Նման աճը տեղի է ունեցել համավարակի և պաշտպանիչ պարագաների պահանջարկի կտրուկ աճի պայմաններում:
Մալայզիայի համար նման ցուցանիշներն աննախադեպ են: Արդյունքում, ձեռնոցների առաջատար երեք արտադրողների՝ շուկայում համակցված արժեքն ավելացել է 26 միլիարդ դոլարով: Այժմ երկրի ֆոնդային շուկայում ներդրված յուրաքանչյուր 10 դոլարից 1-ը ներդրվում է ձեռնոցների արտադրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր