ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում սպանված Արմեն Սահակյանի գործով
18:20, 22.07.2020 | mamul.am
21574 | 0

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում սպանվել էր գործարար Արմեն Սահակյանը, ով հանդիսացել է «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատերը և Երևանում «Նոյյան տապան» գրախանութի սեփականատերը:
Բըրբանքի ոստիկանական բաժին գիշերը՝ ժամը 1:24-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել հրաձգություն: Ոստիկանության աշխատակից Դերեք Գրինը հայտնել է, որ նրանք նշված հասցեում՝ Cambridge Drive 900 ժամանել են ահազանգից 30 վայրկյան անց և տան բակում՝ ծառի տակ գտնել են տղամարդու դի, որից մի փորք հեռու ընկած է եղել որսորդական հրացանը:
Տան ներսում ոստիկանները գտել են մեկ այլ տղամարդու դի և վիրավորված կնոջ, ով հետագայում մահացել է հիվանդանոցում: Տանն են եղել նաև երեք երեխաներ, նրանցից ոչ մեկը վնասվածք չի ունեցել:
Ոստիկանները չեն բացառում նաև այն հավանականությունը, որ միջադեպին ներգրավված են եղել նաև այլ անձինք:

Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում սպանված Արմեն Սահակյանի գործով
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում սպանված Արմեն Սահակյանի գործով
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում սպանված Արմեն Սահակյանի գործով
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում սպանված Արմեն Սահակյանի գործով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր