ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԱՀԿ-ի կանխատեսումը՝ պատվաստանյութերի հասանելիության ժամկետի վերաբերյալ
17:45, 23.07.2020 | mamul.am
8913 | 0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը հայտնել է, որ մասնագետները զգալի առաջընթաց են արձանագրել կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութերի մշակման գործում, սակայն մարդիկ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ 2021 թվականի առաջին կեսից ոչ շուտ, գրում է Reuters-ը։

Ըստ Ռայանի՝ մի քանի պատվաստանյութեր ներկայում կլինիկական փորձարկումների փուլում են։

Նա նաև նշել է, որ կազմակերպությունն աշխատանքներ է իրականացնում պատվաստանյութի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ: «Պատվաստանյութերը ո՛չ հարուստների համար են, ո՛չ աղքատների, դրանք բոլորի համար են»,- ասել է Ռայանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր