ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Քարդաշյանը մեկնաբանել է ամուսնու սկանդալային գրառումները
17:20, 23.07.2020 | mamul.am
19003 | 0

Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանն անդրադարձել է ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի սկանդալային գրառումներին:
Հուլիսի 20-ին ռեփերը Twitter միկրոբլոգի իր էջում մասնավորապես գրել էր, որ 2018 թվականից փորձում է բաժանվել կնոջից: Նա նաև Քիմի մորը՝ Քրիս Ջեներին անվանել էր «Քրիս Չըն Ին»:

«Ինչպես ձեզնից շատերը գիտեն, Քանյեն երկբևեռ (բիպոլյար) խանգարում ունի։ Բոլորը, ովքեր դա զգացել են, հասկանում են, թե որքան դժվար է: Ես երբեք դա հրապարակավ չեմ քննարկել՝ հաշվի առնելով Քանյեի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Բայց այսօր ես զգում եմ, որ կարիք կա դա անելու»,- գրել է Քիմը՝ Instagram սոցցանցի իր էջի սթորի բաժնում:

Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է ամուսնու սկանդալային գրառումները

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր