ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Տոնական միջոցառումներ մայրաքաղաք Երևանում ու ՀՀ մարզերում
10:52, 21.09.2011 | mamul.am
11446 | 0
Ժամը 10.30-ին ՀՀ գլխավոր՝ Հանրապետության հրապարակում մեկնարկելու է ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդես, որի ընթացքում ցուցադրվելու է մեր 20 տարեկան բանակի ձեռքբերումները: Զորահանդեսը կշարունակվի մինչև ժամը 12.30: Իսկ ժամը 13.00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում հնչելու է Հանրապետական մաղթանք:
Երևանի բոլոր վարչական շրջաններում տոնական միջոցառումները են անցկացվելու: Ժամը 9։30-ին Ֆրանսիայի հրապարակից երկու ուղղություններով կմեկնարկի փողային նվագախմբերի տոնական երթը։
Ազատության հրապարակում (ժամը 13.00-01:00) անցկացվելու է տոնական համերգ՝ լավագույն երգիչ-երգչուհիների, երգի և պարային համույթների, այդ թվում նաև մանկական, լավագույն դիջեյների մասնակցությամբ: Համերգը կեզրափակվի դիսկոտեկով և հրավառությամբ:
Հյուսիսային պողոտան (13.00-22.00) վերածվելու է ''Վարպետաց քաղաք''-ի՝ ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություն, բեմադրություններ, երաժշտական ներկայացումներ, ձեռնածուներ, մինի ներկայացումներ:
Մաշտոցի պողոտայում (Ե. Չարենցի տուն-թանգարանի մոտ) ազգագրական երգ ու պարի համույթների մասնակցությամբ անցկացվելու է համերգային ծրագիր՝ ''Երկիր Նաիրի'' (ժամը 13.00-20.00):
Աբովյան փողոցում (Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ, ժամը 13.00-20.00) ցուցադրվելու է մի շարք բեմադրություններ՝ ''Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երևանի գույները'' խորագրով:
Շառլ Ազնավուրի անվան հրապարակ օրվա ընթացքում հնչելու է ջազ (ժամը 13.00-20.00), Կոմիտասի արձանի հարակից պուրակում՝ դասական երաժշտություն (ժամը 16.00-20.00), Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ` ազգագրական երգեր (ժամը 18.00-23.00), Մ. Սարյանի արձանի հարևանությամբ ցուցադրվելու են գորգեր, նկարներ ու քանդակներ (10.00-22.00), Անգլիական այգում անցկացվելու է ''Առողջ երևանցի'' բժշկական ակցիա (11.00-13.00) և ''Իմ սրտի ձայնը'' համերգ (13.00-22.00):
Կիրովի այգում անցկացվելու են սպորտային միջոցառումներ (13.00-20.00), իսկ Կարապի լճում՝ Վինտսերֆինգի ցուցադրական մրցումներ (17.00-20.00):
Մոսկվային տան դիմացից (Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա Խանջյան, Տիգրան Մեծ, Արցախի փողոց, Էրեբունի թանգարան) ժամը 15.00-ին մեկնարկելու է ''Անկախության հաղթուղի'' հեծանվավազքը, Ռուսաստանի հրապարակից դեպի Մատենադարանից ժամը 15.30-ին՝ 2793 մետր վազքը:
Մոսկովյան պուրակում հնչելու են հեղինակային երգեր (16.00-20.00), Հյուսիսային պողոտայում անցկացվելու է Ավանդական կոխի ցուցադրական ելույթներ (ժամը 16.00-18.00), Վ. Սարոյանի արձանի հարևանությամբ՝ ''Ես իմ անուշ Հայաստանի'' ասմունք (ժամը 16.00-19.00):
Տոնակատարություններ վերջակետը դրվելու է Հանրապետության հրապարակում. ժամը 21.30-ին մեկնարկելու է ''Հերոսական բալլադ'' համերգ-ներկայացումը: Մեկ ժամ քսան րոպե տևողությամբ համերգ-ներկայացման ընթացքում հայ դասականների ստեղծագործությունների ներքո ներկայացվելու է հայոց պատմության առանցքային դրվագները: Համերգ-ներկայացումից հետո՝ 22.30-ին, կազմակերպվելու է տոնական դիսկոտեկ և հրավառություն:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր