ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Նուբար Աֆեյանի ընկերությունը հավելյալ 472 միլիոն դոլար է ստացել՝ շարունակելու պատվաստանյութի մշակումը
19:15, 27.07.2020 | mamul.am
8259 | 0

Ամերիկյան Moderna Inc կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտնում է, որ կիրակի ԱՄՆ Կենսաբժշկական հետազոտությունների և զարգացման գրասենյակից լրացուցիչ 472 միլիոն դոլար է ստացել՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ստեղծմանն աջակցելու նպատակով, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ լրացուցիչ ֆինանսավորումը կօգտագործվի վերջին փուլում գտնվող կլինիկական փորձարկումների համար։ Հիշեցնենք՝ ապրիլին Moderna-ն արդեն ստացել էր 483 միլիոն դոլար՝ պատվաստանյութի փորձարկման նախնական փուլի համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր