Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի քաղաքապետի հետ՝ Գում Գափու թաղամասում հայ երիտասարդի վրա ադրբեջանցիների հարձակման դեպքի կապակցությամբ: Այս մասին գրում է «Ակօս»-ը: Հուլիսի 27-ին Ստամբուլի Գում Գափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի էին ենթարկել ՀՀ քաղաքացուն: «Ակօս»-ին պատահարի մասին հայտնել էր հարձակման ենթարկվածի մայրը։
|