ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Թուրքիան գնում է այն ճանապարհով, որ Նախիջևանը դե ֆակտո մտնի Թուրքիայի տարածքի մեջ»․ Կ․ Հովհաննիսյան
09:55, 29.07.2020 | mamul.am
7306 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Նախիջևանը դարձրել է մի մեծ ռազմաբազա։ Այստեղ կառուցվել է 398 մահճակալով ռազմական հոսպիտալ, որի ֆինանսավորման մի մասը հենց Թուրքիան է իրականացրել։ Թուրքիան գնում է այն ճանապարհով, որ Նախիջևանը դե ֆակտո մտնի Թուրքիայի տարածքի մեջ։ Ամեն գնով Ալիևը դեռ փորձում է պահպանել Նախիջևանի պատկանելիության հարցը, սակայն կարծում եմ, որ դա Ադրբեջանի ցանկացած իշխանության կհաջողվի այնքան ժամանակ, քանի դեռ Նախիջևանի ԻՀ և ՀՀ-ի սահմանների ճշգրտման խնդիր կա։
Այստեղ Ադրբեջանին ձեռնտու է, որ նախիջևանյան հատվածում մշտապես լինի լարվածություն և կրակող, բայց ոչ լայնածավալ, քանի որ այդ դեպքում կրկին Թուրքիան կարող է դառնալ դերակատար և Նախիջևանն ընդմիշտ կորցնի Ադրբեջանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր