ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մոսկվայի դատարանը 5 հայի և 5 ադրբեջանցու է կալանավորել
10:40, 29.07.2020 | mamul.am
5853 | 1

Մոսկվայի դատարանը կալանավորել է հուլիսի 24-ի գիշերը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 10 մասնակցի: Ընդ որում՝ կալանավորվել են 5 հայեր և 5 ադրբեջանցիներ: Նրանք բոլորը մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց մասնակցությամբ), գրում է ТАСС-ը։ Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Կալանավորված հայերն են` Արտակ և Սեյրան Նիկոյանները, Արսեն և Արմեն Ապրեյանները, Արգիշտի Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես է ադրբեջանցիների ամբոխը հարձակվում հայկական պետհամարանիշով մեքենայի վրա, ծեծում վարորդին։ Օգտատերերը հայտնել էին նաև հայ բնակիչների վրա հարձակումների մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր