ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«Մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի»․ վարչապետ
11:15, 30.07.2020 | mamul.am
5400 | 0

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին տասնհինգ օրում համաճարակային իրավիճակը ՀՀ-ում էականորեն բարելավել է։ «Շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարն ու սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,- ասաց կառավարության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահպանման ու քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է․ «Դիմակների պարտադիր կրումն է, որ մեր ջանքերը դարձնում է առավել արդյունավետ»։

Նա տեղեկացրեց, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի․ «Մեր այն հայրենակիցները, ովքեր մտադիր են ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից։ Մեր տեսչական մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր