ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5482 նոր դեպք
13:20, 31.07.2020 | mamul.am
3528 | 0

Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 482 դեպք է հաստատվել, մահացել է 161 մարդ (նախօրեին՝ 129 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 839 981 մարդ, բուժում է ստանում 187 608 մարդ, ապաքինվել է 638 410 բուժառու (նախօրեին՝ 8 755), մահացել է 13 963 մարդ։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 695 դեպք, մահացել է 14, ապաքինվել է 1 260 մարդ։ COVID-19-ի ևս 210 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 171, Սանկտ Պետերբուրգում՝ 159, Մերձմոսկվայում՝ 150, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 145, Կրասնոյարսկի երկրամասում՝ 145, Իրկուտսկի մարզում՝ 140, Մուրմանսկի մարզում՝ 139 և Ռոստովի մարզում՝ 133։ Մնացած բոլոր մարզերում նոր դեպքերի թիվը չի գերազանցում 100-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր