ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը
08:45, 01.08.2020 | mamul.am
5445 | 0

Երեկ մինչև ուշ երեկո շարունակված Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը:

Դատավորների ընդհանուր ժողովը անցկացվում է դռնփակ: Նիստին 236 դատավորից մասնակցում էին 180-ը։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայներ է հավաքել։
Խունդկարյանի թեկնածությունն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ-ի հաստատմանը։

Հիշեցնենք` այս պահին ՍԴ–ում դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր