ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
#Microsoft-ը բանակցություններ է վարում #TikTok-ը ձեռք բերելու համար
00:25, 02.08.2020 | mamul.am
7850 | 0

Ամերիկյան Microsoft կորպորացիան բանակցություններ է վարում TikTok սոցիալական ցանցի բաժնետոմսերը ձեռք բերելու համար՝ սոցցանցի մշակող ByteDance չինական ընկերությունից, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է հավելվածը Միացյալ Նահանգների տարածքում արգելելու հարցը, քանի որ սոցցանցի միջոցով օգտատերերի անձնական տվյալները փոխանցվում են չինական հետախուզությանը։
Աղբյորը սակայն չի նշել հնարավոր գործարքի արժեքը, նաև թե որ փուլում են բանակցությունները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր