ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Այս մարդը քոչարյանասերժական քսան տարիներին եղել է ՀՀԿ-ի կեղծած ընտրությունների մասնակիցը». Լյովա Եղիազարյան
22:25, 01.08.2020 | mamul.am
7046 | 0

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայոց պատմություն» դպրոցական դասագրքի հեղինակներից է պատմագիտության թեկնածու Էդիկ Գևորգյանը, որը ատենախոսական թեզ է պաշտպանել ոչ ավել, ոչ պակաս «Հայաստանի գյուղատնտեսության նյութատեխնիկական բազան 1920-1930-ական թթ» թեմայով:
Այս մարդը քոչարյանասերժական քսան տարիներին եղել է հանրապետական կեղծված ընտրությունների մասնակիցը, ղեկավարել է և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի, և՛ ՀՀԿ-ի Ավանի նախընտական շտաբները:
Ես, որպես ընտրությունների ընդդիմադիր թեկնածուների շտաբի պետ և վստահված անձինք, բազմաթիվ անգամներ բերման ենք ենթարկվել հենց նրա ցուցումով»:
Եվ այս մարդու գրված դասագրքերով «անաչառ» պատմություն ենք մատուցել սերունդներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր