ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Կապան-Մեղրի երկաթուղին հենց նրա հրահանգով է հիմնահատակ քանդվել»․ Դավիթ Մաթևոսյան
21:40, 02.08.2020 | mamul.am
17046 | 1

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանի գրառումը․ «Որքանով հասկացա՝ Ռոբերտ Քոչարյանի մտքով անցել է փողոցներ փակելով իշխանափոխություն իրականացնել։ Տպավորությունս այնպիսին է, որ նա կանգնած է Կապանի խարխլված երկաթուղային կայարանում ու րոպեներն է հաշվում, թե երբ գնացքը իրեն Մեղրի կհասցնի։ Սա այն դեպքն է, որ գնացքը ո՛չ թե գնացել է, այլ ուղակի գնա՛ցք չկա, չի՛ լինելու, որովհետև Կապան-Մեղրի երկաթուղին՝ հենց նրա նախագահական հրահանգով է հիմնահատակ քանդվել։ Հույս չկա՝ իրականության զգացողությունը նրա մոտ այլևս չի վերականգնվի...

Հիմա ավելի լուրջ

ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը՝ հոր մասով հարցին ի պատասխան, լրագրողին ասել է. «Մասնագիտական հարթության մեջ նայեք. վճիռները բեկանվում են ի՞նչ հիմքով, որևէ մեկը ուսումնասիրե՞լ է... արձանագրվում է տվյալ ժամանակաշրջանում թույլ տրված իրավունքի խախտո՞ւմ, թե՞ նոր երևան եկած հանգամանքներ են առկա, որոնց ուժով այդ որոշումները վերանայվում են»։
Իմ գործով վճռաբեկ դատարանը արդարացման վճիռ է կայացրել, որը, սակայն, ես դեռ չեմ ստացել։ Բայց ձեռքիս տակ առկա ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի «3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները.» բաժնում ընդգծված է. «...2) առերեւույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։ ... 3. Սույն հոդվածի իմաստով՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝

1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։

Ո՛չ մի խոսք նոր երևան եկած հանգամանքի մասին։ Կարծում եմ մարտի մեկի մյուս բողոքներով ևս վճռաբեկ դատարանի արդարացման դատավճիռների հիմքում դրված է իրավունքի խախտման հանգամանքը։ Եւ կարծես նոր երևան եկած հանգամանքների դեպքում գործը ուղարկվում է առաջին ատյան՝ նոր դատաքննության»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր