ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԿԳՄՍՆ-ն չարաբաստիկ չափորոշիչներով չի սահմանափակվելու»․ Գևորգ Էմին-Տերյան
22:15, 02.08.2020 | mamul.am
4144 | 1

Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, հատկապես ուսուցիչներ, արդեն պարզ է, որ ԿԳՄՍ-ն չարաբաստիկ չափորոշիչներով չի սահմանափակվելու։ Հետո ի հայտ են գալու նոր ճակատներ, որոնցից մեկն էլ, ենթադրում եմ, լինելու են հայերենի ու հայ գրականության ուսուցիչների իրավունքների սահմանափակումները (ատեստացիաներ, վերապատրաստումներ), որոնք կարող են վերաճել հետապնդումների։ Դա կանխելու և ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար կարելի է ստեղծել «Հայոց լեզվի ու հայ գրականության ուսուցիչների արհմիություն», որը ոչ միայն կզբաղվի ուսուցիչների իրավունքների պաշտպանությամբ, այլև կգույքագրի ոլորտի խնդիրները ու կփորձի դրանք լուծել, կկազմակերպի որոշակի դասընթացներ։ Արհմիության վճարը կարող է լինել սիմվոլիկ գումար` ամսական 100 դրամ, որի դիմաց ուսուցիչները կստանան իրավաբանական և այլ բնույթի խորհրդատվություն ու աջակցություն։ Ի՞նչ կասեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր