ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Քալիֆորնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է մոտ 8 հազար մարդ
12:00, 03.08.2020 | mamul.am
9284 | 0

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում՝ հուլիսի 31-ից բռնկված անտառային հրդեհների հետևանքով շուրջ 8 հազար հեկտար տարածք է այրվել, աղետի գոտուց մոտ 8 հազար մարդ է տարհանվել, այս մասին հայտնում է CNN-ը։
Անտառային հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 375 փրկարար, ուղղաթիռներ և բուլդոզերներ։
Միևնույն ժամանակ, հրդեհի մարման աշխատանքերը բարդացել են ուժեղ քամու և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Օրվա ընթացքում նահանգում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 41 աստիճան: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Քալիֆորնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է մոտ 8 հազար մարդ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր