ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Բանավեճի եմ հրավիրում բարձր ռանգի մեկ ՀՀԿ-ականի, մեկ քոչարյանականի, մեկ ՀՅԴ-ականի»․ Լ․ Եղիազարյան
14:15, 03.08.2020 | mamul.am
5965 | 4

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեշտ է գնալ տարբեր հարթակներ՝ Անժելայի, Ագնեսայի, Սաթիկի մոտ և քանի որ ընդդիմախոս չունեն, ինչ աղբ ասես կարող են դուրս տալ:
Դե լեզվի տակ ոսկոր չկա:
Ինչքան էլ դժվար է իմ այս վիճակին դուրս գալ, բայց հրավիրում եմ բարձր ռանգի մեկ հանրապետականի, մեկ քոչարյանականի, մեկ դաշնակցականի համատեղ հրապարակային բանավեճի:
Այնքա՜ն հեշտ է փակել նրանց բերանները, որովհետև այնքան ակնհայտ են նրաց քսան տարվա հանցավոր գործունեության փաստերը, որ նրանց առաջ դնես, լալկվելու են:
Հերիք է թախտի տակից քաջնազարություն խաղաք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր