ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Հազարավոր մարդիկ ողջ աշխարհում կասկածելի սերմերով փաթեթներ են ստացել
22:50, 03.08.2020 | mamul.am
8405 | 0

ԱՄՆ-ի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի և մի քանի այլ երկրների հազարավոր բնակիչներ փոստով կասկածելի սերմերով փաթեթներ են ստացել, որոնք ուղարկվել են Չինաստանից (առաքումների մեծ մասն ունեն Չինաստանի փոստային նամականիշեր), հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։ Ավելի քան 1000 դեպք հայտնաբերվել է միայն Վիրջինիա նահանգում։
Պաշտոնյաները հանդես են եկել հայտարարությամբ՝ քաղաքացիներին հորդորելով չտնկել դրանք ու արագ ոչնչացնել։ Հուլիսի 28-ին, օրինակ, Տոկիոյի Կանագավա պրեֆեկտուրայում գտնվող Միուրա քաղաքում ապրող մի տղամարդ ծանրոց է ստացել, որը եղել է տասնյակ սերմերով փաթեթ: Դատելով պիտակից՝ բեռը ժամանել է Չինաստանից։

Փորձագետները պարզաբանել են, որ ծանրոցների վրա կարանտին անցնելու մասին ոչ մի նշում չի եղել:

Միացյալ Նահանգներն և Մեծ Բրիտանիան համատեղ հետաքննություն են սկսել։ Չինաստանի իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել են, որ փոստային տվյալները կեղծված են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր