Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց նրա գույքի վրա դրված կալանքը հանել։ Նույնատիպ միջնորդությամբ հանդես եկավ նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը։ |