Ամուլսարի տարածքում շարունակվում է բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք այս պահին փակել են Ջերմուկ տանող ավտոճանապարհը և պահանջում 30 մետր հեռավորության վրա տեղադրել «Լիդիան» ընկերությանը պատկանող վագոն-տնակները: Նրանք հայտարարեցին, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը՝ քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել: Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ Ամուլսարի տարածքից բերման է ենթարկվել շուրջ 10 քաղաքացի: Նշենք, որ Ամուլսարում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Քիչ առաջ հերթական բախումը տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև: |