ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ո՞ւմ էր ձեռնտու Տիգրան Նաղդալյանի սպանությունը». Լյովա Եղիազարյան
16:15, 05.08.2020 | mamul.am
5202 | 0

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞Ւմ էր ձեռնտու Տիգրան Նաղդալյանի սպանությունը:
Տիգրան Նաղդալյանը Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկաներից էր, եթե չասենք կազմակերպիչներից մեկը: Նա եղել է Նաիրի Հունանյանի մտերիմ ընկերը, նրա ենթական դաշնակցության Երևանի երիտասարդական կառույցում, միասին գործուղման են գնացել տարբեր երկրներ:
Պատահական չէր, որ ոճրագործությունից հետո ոճրագործը առաջինը զանգել է Նաղդալյանին:
Նաղդալյանը սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին:
2003-ի հունվարին դատարանում նա պետք է ցուցմունք տար` պատասխանելով նաև մի կարևոր հարցի՝ մոնտաժվե՞լ է արդյոք ԱԺ հոկտեմբերի 27-ի նիստի տեսաժապավենը, որը պարունակում էր կարևոր փաստեր: Իսկ որ մոնտաժվել էր, ապացուցել էին արտերկրի փորձագետները, որոնց բարձր գին էր վճարել Արմեն Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի եղբայրը: Ստացվում է, որ Արմենը պատվիրել էր սպանել իր համար կարևոր վկային: Աբսուրդ է, ծիծաղելի, չլսված ու չտեսնված բան՝ սպանել իր վկային: Այպես կարող էին մտածել միայն Աղվան Հովսեփյանի հսկողության տակ գտնվող դատախազ Զելիմ Թադևոսյանը, դատավոր Սարիբեկ Արամյանը և քոչարյանադաշնակցական քարոզչամեքենան:
Նաղդալյանին կարող էին սպանել նրանք, ովքեր վախենում էին, որ նա դատարանում կարող էր ինչ-որ բաներ բացահայտել: Իսկ ովքե՞ր էին վախենում, պարզ է բոլորիս՝ կազմակերպիչները: Իսկ ովքե՞ր էին կազմակերպիչները, բոլորս լավ գիտենք:
Այնպես որ, Քոչարյանի գոմի կենդանիները, որ բառաչում են, թե Նաղդալյանի սպանության պատվերը տվել է սպարապետի ընտանիքը, ցնորամտություն է և նպատակ ունի թաքցնել իրական պատվիրատուին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր