Երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թվում կան նաև ազգությամբ հայեր: Արդեն հայտնել էինք երիտասարդ հայուհու և հայ քաղաքական գործչի մահվան մասին: «Արևելք լրատուականի» տեղեկություններով՝ պայթյունի զոհ է դարձել նաև հալեպահայ ազգային գործիչ Աբրահամ Զուպրիկյանը: Նա եղել է Հնչակյան կուսակցության անդամ, եղել է Հալեպի Կիլիկյան վարժարանի հոգաբարձության ատենապետը: Պայթյունը ցնցել է նավահանգստին մոտ գտնվող հայաբնակ Բուրջ համուդ ավանը: |