ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը». Արփինե Հովհաննիսյան
13:10, 05.08.2020 | mamul.am
4947 | 1

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն որ ՀՔԾ իրավապահ մարմինների մեջ հակաիրավականության ու գրագիտության իսպառ բացակայության խորհրդանիշն է, գիտեինք, բայց այսօրվա գրածն անգամ իրենց համար խայտառակություն է։ Թե բա՝ Ա. Սիմոնյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ է գտնվել հարվածելիս, որի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։ Ինձ մի հարց է հետաքրքրում.

Հարգելի հումորով ՀՔԾ քննիչ ու փաստաբան, կասեք՝ ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը։ Մասնավորապես ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ և առանձնահատկություններ են ի հայտ եկել քաղաքացի Սիմոնյանի մոտ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր