ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հասկացա, Երևանի քաղաքապետը հերոսական բանակցություններ է վարել չգիտես ի՞նչ ճանապարհով Մաշտոցի պուրակի մի մասի սեփականատեր դարձած, հանրությանը անհայտ մի անձի հետ և, ըստ քաղաքապետի, հանրության համար բավականին շահավետ փոխզիջման է հանգել։ Փոխզիջման արդյունքում, որքան հասկացա, էլի ինչ-որ օբյեկտ է կառուցվելու պուրակում, բայց ավելի փոքր քան Տարոն Մարգարյանն էր վախտին շաբաշ տվել, բայց վարձակալական հիմունքով՝ ոչ որպես սեփականություն, ինչը նշանակում է, որ մի 20-25 տարի հետո, եթե էշն ու էշատերը չսատկեն, օբյեկտը կանցնի քաղաքապետարանի տիրապետության տակ։ |