Հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պայմաններում մոտալուտ ուսումնական տարին՝ Պարետատան օգոստոսի 5-ին անցկացված նիստում քննարկվել են հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու տարբերակները: «Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է՝ Պարետատունն առաջնային ուշադրություն է դարձրել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներին: Համաճարակային իրավիճակից կախված՝ արդեն իսկ ունենք հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ»,- ասել է փոխվարչապետ Տ. Ավինյանը՝ հավելելով, որ վերջնական ծրագիրը հանրությանը կներկայացվի օգոստոսի 10-ից հետո: Տեղեկացնենք նաև, որ Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար. ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ, |